ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 10-ին միակողմանի խզել է պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment and Defense Systems զենքի արտադրության ընկերության հետ: Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության Gnumner.minfin.am պետգնումների կայքում։
Նամակում պաշտպանական գերատեսչությունը մատակարարից պահանջում է ծանուցումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Հայաստանին վերադարձնել 23,2 մլն դոլարի տուգանք, քանի որ ընկերությունը հայկական կողմին արտադրանք չի մատակարարել՝ դրանով իսկ խախտելով 2021 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված պայմանագրի 6.2-րդ կետը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրած նամակը հասցեագրված է Հորդանանում գրանցված Jadara Equipment and Defense Systems ընկերության գործադիր տնօրեն Ա. Մաշուկին: