Մեր ժամանակների խիզախ հայորդիներից մեկը՝ Վահագն Հովակիմյանը, 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից է: Նա իր կյանքի գնով է կասեցրել թշնամու հարձակումը՝ քաշելով նռնակի օղակը:
Վահագնի ծնողները տեղափոխվել են Հայաստան, երբ տղան դեռ 4 տարեկան էր: Ասում են՝ չէին ցանկանում, որ տղան արտերկրում դպրոց գնա: Վահագն իր ինտելեկտով դեռ մանկուց էր տարբերվում հասակակիցներից, նա հաճախում էր շախմատի: Հարազատները պատմում են, որ նա անբացատրելի ուժեղ ու կամային էր և անգամ պարտությունների դեպքում էր ուրախ տուն վերադառնում:
Ուժի և ուժեղ լինելու մասին Վահագնի ընկալումներն այլ էին: Նա անպայման Արցախում ծառայելու ցանկություն էր հայտնել: 2019-ին նա ընդունվում է ԵՊՀ, հուլիսին զորակոչվում ժամկետային զինծառայության՝ Մատաղիս: Նա պարզապես զինվոր չէր, այլ հայրենիքի պաշտպան: Պատերամի առաջին օրերից ամենթեժ կետերում է եղել:
Ընկնելով շրջափակման մեջ՝ Վահագն ու իր հրամանատարը հետ են մղել թշնամու գրոհները՝ շրջափակումից դուրս բերելով մի ամբողջ վաշտի:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: