Հնդկական Bharat Forge ընկերության դուստր կազմակերպությունը 155 մլն ԱՄՆ դոլարով Հայաստանին կվաճառի 155 մմ տրամաչափի հրետանային ինքնագնաց կայանքներ: Այս մասին տեղեկացնում է հնդկական Business Standard պարբերականը։
Արտահանման պատվերն ստացել է Kalyani Strategic Systems-ը, որը Bharat Forge-ի դուստր ձեռնարկությունն է։ Պայմանագիրը կավարտվի երեք տարվա ընթացքում, նշում է թերթը։
Ընկերությունը չի նշել այն երկիրը, որը պատվիրել է հրետանին, սակայն նշել է, որ այն գտնվում է հակամարտության գոտուց դուրս։
Ավելի վաղ India Narrative-ի հնդկական հրատարակությունը հայտնել էր, որ պաշտպանական համագործակցության միջոցով Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական համագործակցության գծով համատեղ արտադրական բազաներ կբացեն։
Լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական արտադրության բալիստիկ հրթիռների նկատմամբ։