Դեռևս չպարզված հանգամանքներում երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրանական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Զինծառայողի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: Զինծառայողը գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»-հավելեց ՊՆ խոսնակը:
Հիշենենք, որ երեկ հրազենային վիրավորում էր ստացել ԶՈւ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը երեկ ևս գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Հավելենք նաև, որ այսօր Քննչական կոմիտեում զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ըստ ՔԿ-ի՝ նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: