2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։
«Դեկտեմբերի 19-ի դրությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին հանձնված բոլոր զինծառայողների մարմինները նույնականացված են:
Շարունակում է անհայտ մնալ 3 հայ զինծառայողի գտնվելու վայրը»,-նշվում է հաղորդագրության մեջ։