Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: Այս մասին տեղեկանում ենք e-draft հարթակից:
Նշվում է, որ սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Նշվում է, որ վարժական հավաքներին ներգրավելու են մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: