Ռուսաստանից Հայաստանի կողմից ձեռք բերված Су-30 ինքնաթիռները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում 2020 թվականի պատերազմի ժամանակ, ինչի համար ՀՀ ՌՕՈՒ-ն խիստ քննադատության է ենթարկվել, գրում է հնդկական Indian Defence Research Wing պորտալը:
Ինչպես նշում է հնդկական ռեսուրսը, պատճառներից մեկն այն էր, որ հայ օդաչուները բավականաչափ պատրաստված չէին, և Հայաստանը չէր կարողացել նրանց համար հրթիռներ ձեռք բերել մինչև Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելը:
Ինչպես գրում է IDRW-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, հայկական Су-30-ները որպես սպառազինության համակարգ ունեին միայն չկառավարվող հրթիռներ, և այժմ Հայաստանը նախատեսում է դիվերսիֆիկացնել իր ռեսուրսները իր ռազմաօդային ուժերի ստեղծման համար, և այդ առումով ակնկալում է օգնություն ստանալ Հնդկաստանից։
Ինչպես նշում է ԶԼՄ-ն, համագործակցության ոլորտները կարող են տատանվել օդաչուների ուսուցումից մինչև Су-30-ը հնդկական արտադրության զենքով զինելը: