Հայաստանը դիտարկում է հնդկական արտադրության MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի պատվիրման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW պորտալը։
Ըստ հրապարակման՝ Հայաստանը շահագրգռված է ձեռք բերել հնդկական ՀՕՊ համակարգեր՝ փոխարինելու խորհրդային արտադրության S-125 Պեչոռա կարճ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը։
Հնդկաստանն իր հերթին Հայաստանին առաջարկել է Akash և Akash-NG համակարգերը, գրում է թերթը։ Դա ցույց է տալիս, որ «բոլոր տարբերակները բաց են հետագա բանակցությունների համար»։