Մեկնարկել է ձմեռային զորակոչը: Զորակոչային համալրման տարածքային ստորաբաժումներում եռուզեռ է, ներսում՝ աշխատանքային բուռն անցուդարձ, դրսում՝ հուզմունք: Պատվով ծառայելու գիտակցմամբ բանակի շարքերն է համալրում հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը:
Ծնողների հետ հուզված են նաև զորակոչիկները. սպասում են, թե երբ են ավագ ընկերների նման զինվորական համազգեստ կրելու՝ ստանձնելով հայրենիքի պաշտպանի պարտավորությունը:
Վերջին 7 տարիներին արտասահմանում բնակված Հակոբը Եսայանը մեկն է այն տղաներից, որոնք վճռել են վերադառնալ Հայաստան ու հատուցել հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը:
«Մտածեցի, որ պետք է գամ, հայրենիքս պաշտխանեմ: Ես մտածում եմ՝ այստեղի տղերքից ինչո՞վ եմ լավ, որ հեռվում, տաք տեղում պետք է նստեմ, իսկ իրենք ծառայեն: Ես էլ կծառայեմ»,-ասում է Հակոբը:
Մարինե Քոչարյանը 3 զորակոչիկների մայր է, երկվորյակ որդիներին է ճանապարհում բանակ:
«Ուրախ եմ, որ երեք որդիներս էլ գնում են ծառայության: Թող մեր հայրենիքը պաշտպանեն, անփորձանք վերադառնան տուն»,-ասում է Մարինե Քոչարյանը:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: