Մարտական դիրքերում հերթապահությանը զուգահեռ անհրաժեշտ ամրաշինական աշխատանքներ են կատարվում: Դիրքապահները տարվա այս եղանակային պայմաններում հաղթահարում են բոլոր դժվարությունները: Անկախ ցրտից ու ձյունառատ տեղումներից՝ նրանք կատարում են իրենց խնդիրն առավելագույն զգոնությամբ, մարտական ոգով:
«Մենք այստեղ ապրում ենք որպես ընտանիք, որպես հայրենիքի պաշտպաններ: Ցուրտ է, ձմեռ է, մի քիչ դժվարանում ենք, բայց քանի որ սահման ենք պահում, մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Պետական սահմանը պետք է պաշտպանել ու պաշտպանում ենք»-«Զինուժի»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դիրքի ավագ Արարատ Ավետիսյանը:
Դիրքապահներն անկախ ցրտից, ձյունառատ տեղումներից՝ առավելագույն զգոնությամբ և մարտական ոգով են կատարում իրենց խնդիրը:
«Ինձ համար ծառայելը պատիվ է, եղանակային պայմանները կապ չունեն: Ուզում է ձյուն լինի, անձրև, ծառայելու ենք մեր հայրենիքին: Բոլորս պատրաստված ենք»,-ասում է պայմանագրային զինծառայող Սերգեյ Ջուլհակյանը՝ հավաստիացնելով, որ զգոն ծառայությանը զուգահեռ՝ դիրքերում ինժեներական ու ամրաշինական աշխատանքները ոչ մի րոպե կանգ չեն առնում:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: