ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի ուսանող Դավիթ Գրիգորյանը սովորել է բարձր առաջադիմությամբ: Դասախոսները նրան որպես ազնիվ, բարի, ջերմ, խելացի ու հարուստ ներաշխարհով ուսանողի են հիշում:
Դավիթը 2020-ի օգոստոսին Հայոց բանակի շարքերը համալրել է որպես սպա՝ զբաղեցնելով մարտկոցի հրամանատարի պաշտոնը:
«Շատ էր սիրում սպայական դիրքը: Մեկ տարի գերազանց առաջադիմությամբ է սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում»-պատմում է հայրը՝ Կոմիտաս Գրիգորյանը:
Դավիթի ծառայությունից մեկ ամիս անց սկսվել է 44-օրյա պատերազմը: Նա իր զինակիցների հետ առաջին իսկ օրվանից ներգրավվել է պատերազմական գործողություններում՝ հակառակորդին հասցնելով բազմաթիվ վնասներ, զոհեր:
«Որդիս ասաց՝ լարվածությունը մեծացել է, այստեղից դժվար թե կարողանանք փրկվել: Հետո ասաց՝ չմտածես կյանքիս համար եմ մտածում, ասաց՝ ուղղակի չեմ ուզում, որ վատ զգաք»,-պատմում է հայրը:
Դավիթն ու մի սպա, շատ մոտ տարածության մեջ մարտի մտնելով հակառակորդի հետ, իրենց զինվորներին հետ են ուղարկել: Դավիթը նահատակվել է 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Անմահ հերոսն այսօր ապրում է իր մարդային տեսակը գնահատող մարդկանց հուշերում ու սրտերում:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: