Ներկա պահին քննիչները հարցաքննել են 2-3 զինծառայողների, նաև հոսպիտալում գտնվող զինծառայողներին։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ հավելելով, որ ներկայումս ընթանում են փորձաքննություններ։
Էլիզբարյանը բացառել է ԱԹՍ-ների միջոցով պայթյունի վարկածը։ «Ողջ մնացած զինծառայողների հետ ունեցած զրույցները ցույց են տալիս, որ պայթյունային որևէ բան տեղի չի ունեցել»,- նշել է նա։
«Դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են իրենց պարտակություններում և անմիջական պատասխանատուները պատժվելու են, հայտարարում եմ պաշտոնապես»,- նշել է զինդատախազը։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: