Ազատի զորամասի հրդեհը դեպքից 6 ժամ անց բացահայտվեց, իսկ Եռաբլուրինը հինգ ամիս է՝ չի պարզվում: Այս մասին Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Նրա խոսքով՝ «Եռաբլուրում» ոստիկանների կատարած բռնության փաստերը, լուսանկարները, թե ինչ բիրտ ուժ են կիրառել ծնողների նկատմամբ, մարմնական վնասվածքներ հասցնում, կան, սակայն գործը տեղում դոփում է:
«Սրանք այս ամենը դիտավորյալ են անում, որ բանակը քանդեն, իսկ եթե բանակը քանդվեց, պետությունը քանդվելու է։ Ինձ համար բոլորը պատասխանատու են՝ նախկին ու ներկա։ 2018-ին այն պատգամավորները, որ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ, իրենք էլ են մեղավոր 5 հազար տղաների և մնացած տղաների մահվան մեջ»,- ասաց նա:
Գալեյանը հայտարարեց, որ եթե ՔԿ-ում հայ տղամարդ կա, եթե ՊՆ-ում 10 հայ գեներալ կա, որ հասկանում է զինվորականի պատիվն ու արժանապատվությունը, պետք է դնի իր վկայականը, դուրս գա համակարգից, չվախենա, որ իր վրա քրեական գործեր կկարեն:
Զոհվածի հայրն ասաց, որ սա վերջին քայլն է, հետագայում գնալու են այն մարդկանց տներ, որոնք 2018 թվականին ընտրեցին Փաշինյանին վարչապետի պաշտոնում:
Մանրամասները՝ տեսանյութում: