Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այս պահին չի քննարկվում հրդեհից զոհված 15 զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:
«Այս պահին նման քննարկում չկա, տեղեկություն ունենալու դեպքում լրացուցիչ կհայտարարենք»,- ասաց Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: