Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից հրետանու, խոշոր տրամաչափի զենքերի և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են գնդակոծել Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Վայոց Ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները։
Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել հանրապետության 10 քառ.կմ տարածք: Վերջին տվյալների համաձայն՝ հայկական կողմից զոհերի և անհետ կորածների թիվը կազմում է 207 մարդ։