Թող քննություն գնա, եթե Սասուն Միքայելյանն է պատասխանատու, Սասուն Միքայլեյանը պատասխան կտա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված հրդեհի միջադեպին։
«Եկեք այս իրավիճակը չքաղաքացնենք։ Անմիջական հրամանատարն է մեղավար, սկսած կորպուսի հրամանատարից»,-նշեց նա՝ հավելելով, որ ավտոբենզինի հարցը շփոթմունքի հարց է եղել, հնարավոր է բենզասղոցի համար է նախատեսված եղել։
Նա հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո հայկական բանակը թուլացել է։ «Այդ տարիների ընթացքում պետք է զինվեինք, բայց թուլացանք։ Թշնամին կարողացավ գրավել, քանի որ բանակն այլ ուղղությամբ գնաց»,-հայտարարեց նա։