Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է այդ երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։
Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։ Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով, հայտնում է նախարարությունը։