Չնայած անբարենպաստ եղանակին, ԶՈւ-ում մեկնարկել են երիտասարդ մարտիկների պարապունքները: Նորակոչիկներն արդեն ինտեգրվում են բանակային առօրյային:
Տղաներն առանձնահատուկ նվիրումով են պատրաստվում հատկապես երդման արարողությանը:
«Երդման արարողությունն ամենակարևոր նշանակությունն ունեցող արարողություններից մեկն է, որը մեզ զինծառայող է դարձնում: Անհամբեր հենց այդ օրվան եմ սպասում»,-ասում է նորակոչիկ Ռադիկ Եսայանը՝ հավելելով, որ պատրաստ է ուժերի ներածին չափով յուրաքանչյուր խնդիր կատարել:
Ռադիկն ապագա հրետանավոր է: Ապագա հրետանավոր է նաև Էդգար Հարությունյանը:
«Յուրաքանչյուր հայ տղամարդու համար բանակը շատ կարևոր փուլ է: Ու երբ գիտակցում ես, որ որպես հրետանավոր ես գալիս՝ ավելի մեծ պատասխանատվություն ես կրում»,-ասում է Էդգարը:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: