Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որը ցույց է տալիս գերեվարված ռուս զինվորականների նկատմամբ բռնությունները։ Տեսանյութը հրապարակել է ուկրաինական զինված ուժերում կռվող ադրբեջանցի Էլման Իմանովը, փոխանցում է osnmedia.ru-ն։
Տեսանյութում Իմանովը ծաղրում է գետնին պառկած ռուս զինվորականներին, հարվածում նրանց գլխին և ստիպում կրկնել «Փառք Ուկրաինային» և «Փառք Ուկրաինայի ԶՈՒ-»-ին հայտարարությունը։ Նա նաև հայտարարում է, որ սիրում է սպանել ռուսներին։
Ռազմական փորձագետները կարծում են, որ Իմանովը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է գերեվարված ռուս զինվորների սպանության մեջ, ուստի նա ոչնչացման ցուցակում ևս մեկ ահաբեկիչ է: