Նախորդ տարի զինվորական հանցագործությունների նվազում է եղել։ Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:
Ըստ այդմ՝
-
2022 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 1696 հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։
-
Զինված ուժերում և այլ զորքերում գրանցվել է ընդհանուր առմամբ 4570 միջադեպ (այդ ցուցանիշը նվազել է 1625 – ով (կամ 26%-ով)՝ 2021 թվականի համեմատ, երբ այն կազմել է 6195), որից 2874-ը ՝ դժբախտ պատահարներ և զանցանքներ։
-
2021 թվականի համեմատ հանցագործությունների թիվը նվազել է 376-ով (կամ 4,97 %-ով)։ Եթե 2021 թվականին հանցագործությունների ընդհանուր թվի 32.7% – ը կազմել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 17.8%։
-
2022 թվականին ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում արձանագրվել է 98 կոռուպցիոն հանցագործություն, 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 213, ըստ այդմ՝ կոռուպցիոն հանցագորւծությունների թիվը նվազել է 54%-ով։ Նախորդ տարի ևս բացահայտվել է պետական շահերի 236 խախտում, արձանագրվել է պետությանը պատճառված 4 939 220 756 դրամի վնաս (ավելի քան 12 մլն դոլար): Նախորդ տարի դատախազության գործողությունների արդյունքում վերականգնվել է 1 951 448 493 դրամի (ավելի քան 5 մլն դոլար) վնաս։
Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափը, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում: