ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին սպանության հասցնելու համար նրա համածառայակիցը ձերբակալվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ըստ հաղորդագրության՝ 2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։
Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն զորամասի սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային այլ զինծառայող՝ Հ․Ա․-ն Արտուշ Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել է ինքնասպանության։
Ձեռք բերձված ապացույցների հիման վրա պարտադիր ժամկետային զինծառայող Հ․Ա․-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, և մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։
Մարտի 15-ին դատարան ներկայացնելու համար Հ․Ա․-ն ձերբակալվել է։ Դատարանի որոշմամբ զինծառայողն այսպր կալանավորվել է։