ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում գտնվող ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը հակառակորդի դիվերսիոն խմբերին հակազդելու պլանային վարժանք է անցկացրել: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ զորավարժությունների ժամանակ խաղարկվել է սցենար, որում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել զորամիավորման հսկիչ-անցագրային կետի վրա:
Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հաստիքային սպառազինության, նաև պայթյունների նմանակման միջոցների կիրառմամբ ոչնչացրել են պայմանական հակառակորդի ուժերը:
Վարժանքի ավարտին հատուկ ջոկատայինները կատարել են ձեռնամարտի, ավտոմոբիլային տեխնիկա վարելու հնարքների կատարալեգործման գործողություններ: