ՊՆ-ն հաստատել է հայ զինվորի գերեվարման լուրն ու մանրամասնել հայտնել՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ։
«Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ»,-ասել են ՀՀ ՊՆ-ում։
Գերատեսչությունը հստակեցրել է, որ փորձում է հաստատել, որ զինվորականը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերադարձնել նրան։
Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սյունիքի մարզում ՊՆ զինծառայողի հետ կապը կորել է: