Գերատեսչությունից տեղեկացրել են նաև, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Թե որտեղ է հայտնաբերվել զինծառայողը, չի նշվում։ Այլ մանրամասներ ևս չեն հաղորդվում։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինծառայող Մ.Գ.-ն ավտոմեքենայով վատ տեսանելիության պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի Սյունիքի մարզում կորած ՀՀ ԶՈւ զինծառայողն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից գերի չի վերցվել։