Քառօրյա պատերազմի մասնակից, այժմ պահեստազորային Հովհաննես Մելիքյանի խոսքով՝ զորահավաքի մասնակցելը բոլորի պարտքն է: Այս օրերին 25-օրյա վարժանքների առաջին գործընթացն է իրականացվում: ՊՆ ԶԶՀԾ Լոռու մարզի ՏՍ ղեակավարի տեղակալ Հայկ Մանթաշյանի խոսքով՝ բժշկական ստուգումներն արդեն իրականացվել են և այս պահին արդեն զորակոչի աշխատանքներն են ընթանում:
«Պահեստազորայինների տրամադրությունը բարձր է, հասկանում են, որ զորահավաքը հայրենիքի համար է, որ հայրենանվեր գործ է»,-նշում է Հայկ Մանթաշյանը:
Վարժանքների մասնակից Վահրամ Սարգսյանը Վահագնաձորից է, ժամեկտային զինծառայության ժամանակ հրաձիգ է եղել:
«Արհեստավոր տղա եմ: Կարծում եմ՝ հայ տղամարդիկ բոլորը պետք է պատրաստվեն, քանի որ այսօր այն վճակն է, որ բոլորն են ամեն ինչի պետք է պատրաստ լինեն»,-ասում է Վահրամը:
Իսկ վարժանքների մասնակից Գերասիմ Կիրակոսյանի խոսքով՝ թե՛ հարազատների, թե՛ ընկերների մեջ չկա մեկը, որը խուսափում է վարժանքներին մասնակցել:
«Ամեն մեկս որ խուսափենք, ոչինչ չի ստացվի»,-նշում է նա:
Հիշեցնենք, որ մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: