Հասմիկը մանկուց երազել է զինվորական դառնալ: Թեպետ ընտանիքը դեմ է եղել, սակայն այլ ընտրություն չէր կարող կատարել:
ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Հասմիկն անկեղծանում է, ասում, որ սկզբից դժվարություններ են եղել, բայց ոչ թե իր, այլ զինակիցների համար. անհասկանալի էր, թե ինչն է ստիպել երիտասարդ գեղեցկուհուն անցնել ծառայության՝ հատուկ նշանակության զորքերում:
«Կին, թե տղամարդ, տարբերություն չկա: Բոլորս պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-ասում է Հասմիկը:
2020թ. սեպտեմբերի 27-ից Հասմիկն իր ստորաբաժանման հետ եղել է պատերազմի թեժ կետերում և գերազանց կատարել մի շարք մարտական խնդիրներ:
«Ես մտածում էի զինակից ընկերներիս չկորցնելու մասին, իմ ընտանիքն այդ պահին իրենք էին»,-նշում է Հասմիկը:
Կորուստներից, ցավոք, խուսափել չստացվեց, իսկ նահատակված ընկերների գործը շարունակելը դարձավ իր և մյուս ողջ մնացածների առաքելությունը:
Աննահանջ պայքարում թշնամու հարվածից Հասմիկը վիրավորվել է: Անգիտակից վիճակում նրան տեափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ նրան շտապ վիրահատել են տեղափոխել Երևան:
Գիտակցության գալուց հետո անգամ ուշքն ու միտքը զինակից ընկերնեն ու մարտական դաշտն են եղել:
«Ինձ դավաճան էի զգում, որ պառկած եմ փափուկ անկողնու վրա, իսկ ընկերներս մարտի դաշտում էին»,-հավելում է Հասմիկը:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսնյութում: