Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ են անցկացվելու: Որոշման նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության կողմից:
Նշվում է, որ վարժական հավաքների անցկացման նպատակն է ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը:
«Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ»,- ասված է նախագծում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության որոշմամբ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու որոշում էր ընդունվել: