Երեկ Հայաստան ներթափանցած ադրբեջանցի երկրորդ զինվորականը դեռ որոնվում է: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հրապարակել։
Մեր հարցին, թե որտեղ է երեկ հայտնաբերված զինծառայողը և երրորդ ադրբեջանցին, որի մասին հայտնել են ԶԼՄ-ները, Թորոսյանը տեղեկություն չտվեց՝ խնդրելով, որ ըմբռնումով մոտենանք:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Նախիջևանում ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել Շահբուզի շրջանի ուղղությամբ և որոնողական աշխատանքները շարունակվում են։
ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: