Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով, իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: