Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՊՆ-ն։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ավելի վաղ «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է սկսվել։ Ըստ նրա՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար ընկերությունը ստիպված դադարեցրել է հանքավայրի շահագործումը և տարհանել ողջ անձնակազմին։