Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհհից զոհված զինծառայողների ծնողները բացեցին ավելի վաղ իրենց կողմից փակված Երևան-Սևան մայրուղին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը ակցիայի սկզբից բանակցում էր մասնակիցների հետ, հայտնեց, որ չի կարողացել կապ հաստատել վարչապետ Փաշինյանի և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որպեսզի պատասխան տրամադրի ծնողներին։
«Ես ձեզ վաղը կարող եմ պատասխան տալ»,-նշեց մարզպետը։
Ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը նրանց հետ քննարկելուց հետո որոշեցին բացել մայրուղին։ Նա հայտնեց, որ իրենք սպասելու են վաղը վարչապետի և ՊՆ նախարար հետ հանդիպման մասին պատասխանին։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։