Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար Արթուր Երոյանը «Հանրային» հ/ը եթերում ներկայացրել է ռազմական համալսարանի կրթական բարեփոխումները։
«Մենք կրճատել ենք զինվորական տեսությունը, քառապատկել ենք զինվորական դաշտային պարապմուքները, վերականգնլ ենք 6-օրյա ուսումնական դասընթացը»,-նշել է Երոյանը։
Երոյանի փոխանցմամբ՝ ռազմական համալսարանը համագործակցում է Վալերի Բրյուսովի անվան համալսարանի հետ՝ լեզվաբանական ուսումնասիրությունների որակի բարձրացման համար։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա շրջանավարտների համեմատությամբ 3 անգամ ավելի ընդունելություն է իրականացվել։ «Այս տարի պլանավորում ենք կրկնապատկել այդ թիվը։ Այս տարի 14 ուսանողների գործուղելու ենք մեր գործընկեր երկրների համալսարաններ՝ ուսումնական կրթությունը բարելավելու համար։ Դրանք լավագույն թոփ-10 համալսարաններն են»,-հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ներկա սպայակազմի պատրաստման հարցում ծրագրերը կազմվում են ոչ թե միայն ռուսական կամ ամերիկյան կրթական չափանիշներով, այլև ապագա սպաները վերապատրաստվում են ներկա մարտահրավերներին համապատասխան։
Երոյանի խոսքով՝ մեծ տեղ է հատկացվում նաև սոցիալական բաղադրիչին։ «Երբ մեր ուսանողները ավարտեն, ստանան լեյտենանտի աստիճան, նրանք ստանալու են 3 սենյականոց բանակարան»,-նշել է ռազմական համալսարանի ղեկավարը։