Խաղաղության մեր կարևորագույն բաղադրիչը մարտունակ Զինված ուժեր ունենալն է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ. հարց ուղղելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը: Նա հետաքրքվեց, թե աշխարազորի հետ կապված ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ աշխարհազորի մասին օրենքն այսօր գործում է, բայց ՊՆ-ն վերջերս մշակել է տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից բխելու են նոր իրավական ակտեր։
«Կարղ եմ նշել բոլորի հանգստության համար, որ ՀՀ կառավարությունն այսօր էլ ամեն ինչ անում է, որպեսզի պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի, տեղայնացվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը՝ մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելիս: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ողջ պահեստազորին»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորի զորավարժություններ
2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ։ Որոշումն ընդունեց Կառավարության հունվարի 9-ին կայացած նիստում։ Որոշման նախագծի...