Հայաստանում շարունակվում են պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները։
«Բոլորիս պարտնք է գործով հոգալ մեր հարազատների ու հայրենակիցների անվտանգության մասին։ Առաջինը գնում եմ իմ երեխայի համար, որ նա հանգիստ քնի ու սպասի հայրիկին»,-ասում է կամավոր հիմունքներով վարժական հավաքների մասնակից Խաչատուր Գաբրիելյանը, որը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է։
Կամավոր սկզբունքով նրան է միացել նաև իր եղբայրը՝ Կորյունը, որը 2016-ի Ապրիլյան և 44-օրյա պատրազմների վետարան է։
Կորյունի խոսքով՝ գնում են զինվորների կողքը կանգնելու, ցույց տալու, որ նրանք մենակ չեն։
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։