ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության մայիսի 11-ի նիստում հայտնեց զինվորական ատեստավորման արդյունքում զինծառայողների ավելացված աշխատավարձերի չափերի մասին։ Ըստ նրա՝ ատեստավորումից բավարար գնահատական ստացած, օրինակ, շարքային կազմի զինծառայողը մարտական հերթափոխություն իրականացնելու դեպքում կստանա 321 910 դրամ աշխատավարձ, եթե ստացել է լավ գնահատական, ապա աշխատավարձը կկազմի 430 910 դրամ, իսկ գերազանց գնահատականի դեպքում՝ 470 910 դրամ։
Պապիկյանը նշեց, որ սա շարքային կազմի ամենաբարձր կոդին վերաբերող թվերն են։ Իսկ օրինակ գնդապետը բավարար գնահատական ստանալու դեպքում մարտական հերթափոխություն անցնող զորամասում կստանա 737 760 դրամ, գերազանցի դեպքում՝ 923 260 դրամ։
Ինչպես իր հերթին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այս որոշումնեերը բանակում որոշակի ակտիվություն են մտցրել և մարդիկ ակտիվ պատրաստվում են ատեստավորման, ինչը նշանակում է, որ մարտական պատրաստության ավելի ինտենսիվ գործընթաց է տեղի ունենում, որը շատ կարևոր է ըստ վարչապետի։
Մանրամասները՝ տեսանյութում։