Թուրքիան համատեղ նախագծի շրջանակներում արդիականացնում է Սու-25 գրոհային ինքնաթիռները, որոնք ծառայում են Ադրբեջանի զինված ուժերին, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք Ադրբեջանի հետ համատեղ նախագծեր ենք իրականացնում Սու-25-ի արդիականացման, ինչպես նաև սպառազինության որոշ համակարգերի ինտեգրման և խելացի համակարգերի ավելացման վերաբերյալ»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Դեմիրի խոսքերը։
Սու-25 գրոհային ինքնաթիռն ընդունվել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի կողմից 1981 թվականին։ Բաց աղբյուրների համաձայն՝ այս տիպի մոտ 40 ինքնաթիռ ներկայումս ծառայում է Ադրբեջանի զինված ուժերին։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...