Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը Armenia Today-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին «հայ դիվերսանտների ներթոփանցման փորձը կանխելու» և «երկու դիվերսանտի բերման ենթարկվելու» մասին։