Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր հայկական կողմի դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը։