Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը հրապարակել են մայիսի 26-ին ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված երկու հայ զինծառայողների անունները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրանք են Հարությունը Հովակիմյան և Կարեն Ղազարյանը, ովքեր ձերբակալվել են իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Գերատեսչությունից տեղեկացրել էին, որ քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Մայիսի 27-ին հայտնաբերվել էր ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։
ՊՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը
ՀՀ ՊՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ...