Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:
«Հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- գրել է ՊՆ-ն: