Նախագահը Փաշինյանի առաջարկով բարձրաստիճան զինվորականներին կոչումներ է շնորհել, տեղեկանում ենք ՊՆ-ից:
Ըստ գերատեսչության՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նշվում է, որ Խաչատուրյանը կոչում է շնորհել նաև ԱԱԾ սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Մարգարյանին, նա նաև դարձել է գեներալ-մայոր։
Նշվում է, որ Խաչատուրյանը կոչում է շնորհել նաև ԱԱԾ սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Մարգարյանին, նա նաև դարձել է գեներալ-մայոր։