ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ասրյանը, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ:
Քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի և արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Ավելի վաղ ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ԱՄՆ Ազգային գվարդիայի գործընկերոջ հետ քննարկել էր համագործակցությանն առնչվող հարցեր