«Զինուժը» նորակոչիկների զինվորական առաջին քայլերի մասին տեսանյութ է պատրաստել։
Գնդապետ Միքայել Ֆարմանյանը նշել է, որ նորակոչիկները 21-օրյա պարապունքներ են անցնում։ Նրա խոսքով՝ հաշվի են առնում ապագա զինվորների առողջական, մասնագիտական ու ֆիզիկական տվյալները։ Ըստ այդմ՝ որոշում են, թե ինչ մասնագիտական նկատառումներով պետք է ուղարկեն տղաներին տարբեր ուսումնական կենտրոններ։
Հանրապետության տարբեր քաղաքաներից ու գյուղերից մեր ապագա զինվորները պատրաստվում են իրենց պարտքը տալ հայրենիքին։
Նրանք կիսվել են առաջին տպավորություններով՝ շեշտելով, որ իրենց օրը հագեցած ու հետաքրքիր է անցնում։
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։