Հայաստանի քննչական կոմիտեն պատմել է ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքները, նրան հայտնաբերել էին հրազենային վնասվածքով։
«2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով» ,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասwv (պատժվում է ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամկետով):
Օգոստոսի 7-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը ականանետային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Կուտականի և Տրետուքի շրջանների հայկական դիրքերի ուղղությամբ։