Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տեղեկատվությունը երկու երկրների սահմանին գնդակոծությունների և զինտեխնիկայի կուտակման մասին։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարությունում:
Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Գերատեսչությունը նաև հերքել է Բաքվի հաղորդագրությունն ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին` ժամը 09:20-12:35-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- հայտնում է ՊՆ-ն:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ հայկական ուժերն իբրև օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ