Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայում կրակել է ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
«Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ»,-ընդգծել են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ տուժածներ չկան։
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։