Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հայ զինվորականի ձերբակալության մասին, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր՝ ժամը 11:15-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի «հետախուզադիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք»։
«Հայ զինվորականների սադրանքը կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից. Նրանցից մեկը վիրավորվել է և կալանավորվել, մնացածները նահանջել են»,- ասված է հայտարարությունում։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն ինքնակամ թողել է մարտական դիրքը և որ վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։