Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ ԶՈւ պահեստազորային Գ. Ո.-ի գերեվարման հարցով ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Armenia Today-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Վերջինս հայտնեց, որ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Օգոստոսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր հայ զինվորականի ձերբակալության մասին։ Ադրբեջանական կողմը զինծառայողի գերեվարումը պատճառաբանել էր «հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձով»։
ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 16-ին ավելի վաղ տեղեկացրել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն ինքնակամ թողել է մարտական դիրքը և որ վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։