Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Օգոստոսի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ախպրաձորի (Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք) հայկական դիրքերի ուղղությամբ։ Օգոստոսի 17-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։