Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
«Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- նշել է ՊՆ-ն՝ վշտակցում և զորակցություն հայտնելով զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։